ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ուրբաթ Ուկրաինայի վերաբերյալ հանդիպում կանցկացնի, որի ընթացքում կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կզեկուցի Մոսկվա եւ Կիեւ կատարած այցելությունների մասին: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
«Անվտանգության Խորհրդի հանդիպումը կայանալու է նրա համար, որպեսզի լսի գլխավոր քարտուղարին, ով այսօր վերադառնում է Մոսկվա ու Կիեւ կատարած այցելություններից: Տեսնենք, ինչ կպատմի իր տպավորությունների մասին»,- ասել է դիվանագետը: Սպասվում է, որ հանդիպումը տեղի կունենա փակ դռների ետեւում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ՄԱԿ Անվտանգության Խորհրդի հանդիպումն ամսվա սկզբից ի վեր թվով 9-րդն է: Մարտի 15-ին Ռուսաստանն արգելափակեց ԱԽ բանաձեւի ընդունումը Ղրիմում անցկացված հանրաքվեն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Սակայն այսօր Գլխավոր Ասամբլեան ընդունել է փաստաթուղթ Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ: 100 քվեարկողներից 11-ը դեմ են արտահայտվել, 58-ը ձեռնպահ են մնացել: Դրա հետ մեկտեղ ԳԱ բանաձեւն, ի տարբերություն ՄԱԿ ԱԽ, պարտադիր չէ իրականացման համար եւ կրում է բացառապես խորհրդատվական բնույթ:




























