Բնական է, որ Հայաստանի խորհրդարանում գաղափարական բախումներ են լինում, սակայն ցանկալի է, որ դրանք լինեն խորհրդարանական բառապաշարի շրջանակում: Այս մասին այսօր` մարտի 27-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ազգային ժողովը բազմակարծության ամբիոն է, եւ կարծիքների բախման վայրը հիմնական պետք է լինի խորհրդարանը: Շատ բնական է, որ խորհրդարանում լինեն գաղափարական բախումներ, սակայն լավ կլինի, որ դրանք լինեն խորհրդարանական բառապաշարի շրջանակում»,- ասաց նա:
Նշենք, որ ԱԺ այս քառօրյան անցավ թեժ մթնոլորտում: Իշխանական եւ ոչ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները ոչ մի առիթ բաց չէին թողնում` իրար վիրավորելու եւ մեղադրելու համար:




























