Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունում Ուկրաինայի մասնաբաժինը չնչին է: Անցյալ տարվա արդյունքների համաձայն՝ այդ ցուցանիշը կազմում էր «ընդամենը» 5.1 տոկոս: Ինչպես հայտնի է, մեզ մոտ ներկրումը գերազանցում է արտահանմանը, բացառություն չի կազմում նաեւ Ուկրաինայի դեպքում:

Անհավասարակշռության դեպքում արտահանման տոկոսաբաժինն անցյալ տարի կազմել է 1.0 տոկոս, ներկրմանը՝ 5.1 տոկոս: Ուկրաինա մեև աևտահանման մեծ մասը բաժին է հասնում ալկոհոլային խմիչքներին (2013թ.-ին արտահանման ընդհանուր ծավալի 61 տոկոսը), իսկ ներկրման դեպքում՝ ծխախոտ (15,6 տոկոս) եւ մետաղյա ձողեր (10,7 տոկոս): Ինչպես երեւում է, Ուկրաինայից կատարվող ներկրումն ավելի տարբերակված է, քան մեր արտահանումն այդ երկիր: Նույն պատկերն է նաեւ աշխարհի մյուս երկրների դեպքում: Բնականաբար, մեր երկրները կապում են ոչ միայն տնտեսական հարաբերությունները: Նախքան ԽՍՀՄ փլուզումը Ուկրաինայում բնակվում էր նվազագույնը 100 հազար հայ: Դարասկզբին առավել հայաբնակ էին Ղրիմը, Պոդոլյեն, Գալիչինը:

ԽՍՀՄ փլուզումից հետո երկրում հայերի թիվն ավելացավ, որոշ գնահատականների համաձայն՝ 2,5 անգամ:Ի տարբերություն հեռավոր անցյալի՝ «նոր» հայ փախստականները ահստատվեցին Ուկրաինայի արեւելքում՝ Դոնեցկի, Խարկովի եւ Դնեպրոպետրովսկի մարզերում, այսինքն այն շրջաններում, որտեղ ըստ ռուսական լրջավամիջոցների, ձգտում են դեպի Ռուսաստանը…

Ուկրաինայում մեր սփյուռքի մաս են կազմում նաեւ սեզոնային աշխատանքային միգրանտները, որոնք օգնում են իրենց պատմական հայրենիքում մնացած ընտանիքին: Ոչ կոմերցիոն բնույթի դրամական փոխանցումների համաձայն Ուկրաինայի մասնաբաժինը տատանվում է 1 տոկոսի սահմաններում: Համեմատության համար նշենք, որ այդ փոխանցումների ընդհանուր ծավալում Ռուսաստանի տեսակարար կշիռը կազմում է մոտ 86 տոկոս, Ղազախստանինը՝ 1,3 տոկոս:Այստեղ հետաքրքիր նրբություն կա, որը կապված է  դրամական միջոցների մուտքի եւ ելքի հետ: Օրինակ, Ռուսաստանի դեպքում համահարաբերակցությունը կազմում է մոտ 9:1: Այսինքն Հայաստան մուտք գործող 9 դոլարից մեկը դուրս է գալիս: Իսկ ահա Ուկրաինայի դեպքում այդ թիվը կազմում է 1,15:1: Այնպես էր Հայաստանի քաղաքացիներն օգնում են իրենց հարազատներում նաեւ այդ երկրում: Սակայն, ամենայն հավանականությամբ, միջոցներն այդ ծախսվում են Ուկրաինայից Հայաստան ներկրվող ապրանքների փոքր չափաքանակների ձեռքբերման վրա:

Սմբատ Գրիգորյան