Պենտագոնը չի գրանցել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ սահմանին ինչ-որ զորավարժությունների անցկացման փաստ՝ չնայած սահմանի երկայնքով ռուսական զորքերի թվի աճին, այսօր հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբին, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ ռուսական ղեկավարությունը Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքի թվի աճի միակ պատճառ անվանում էր զորավարժությունները: Միեւնույն ժամանակ ուկրաինական իշխանություններին մտահոգում է իրենց սահմանին ռուսական մեծ թվով զորքի առկայությունը:Ամերիկացի ու եվրոպացի զինվորականների գնահատականների համաձայն՝ Արեւելյան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ստորաբաժանումների թիվը հասնում է 30 հազարի:Թեեւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պենտագոնին հավաստիացրել է, որ Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ռուսական զորքերի առկայությունը պայմանավորված է զորավարժությունների անցկացմամբ եւ որ չեն հատելու Ուկրաինայի հետ սահմանը, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի պաշտոնական անձինք իրենց մտահոգությունն են հայտնել այդ շրջանում ռուսական զորքերի թվի աճի կապակցությամբ:

«Մենք որեւք հստակ ցուցում չենք տեսել, թե այդ զորավարժությունները տեղի են ունենում»,- ընդգծել է Պենտագոնի մամուլի քարտուղարը:- Ռուսները հասկացրեցին, որ մտադիր են զորավարժություններ անցկացնել, այլ ոչ թե սահմանը հատել: Մենք հույս ունենք, որ նրանք պատրաստվում են հավատարիմ մնալ իրենց խոսքին»:Տեղեկացված ամերիկյան ու եվրոպական աղբյուրները գաղտնիության պայմանով հաղորդում են, որ ռուսական ռազմական ստորաբաժանումները, որոնք ծավալվել են Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով, ներառում են մշտական հետեւակային զորամասեր, ինչպես նաեւ ավիացոն աջակացության զրահատանկային ստորաբաժանումներ, ինչպես նաեւ ոստիկանության եւ հատուկ նշանակության ջոկատների ուժեր, որոնք կրում են առանց տարբերանշանների կամ այլ նույնականացման նշանների համազգեստ: