«Ժամանակ» թերթը զրուցել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ։ Հատված հարցազրույցից.

Պարոն Սահակյան, տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից հայտարարություններ են հնչել, թե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքում կարող են փոփոխություններ լինել։ Այդ օրենքի դեմ Սահմանադրական դատարանում ներկայացված հայտնի քննարկմանն ընդառաջ, Ձեր կարծիքով, ի՞նչ զիջումների կամ փոխզիջումների մասին է խոսքը։

Խոսքը զիջումների կամ փոխզիջումների մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ ցանկացած օրենք, երբ երդեն կիրառման փուլում է, կարող է փոփոխությունների ենթարկվել։ Համոզված եմ, որ կիրառման ընթացքում առաջիկա երկու տարիներին այս օրենքում էլ փոփոխություններ կլինեն։ Իսկ Սահմանադրական դատարանի որոշումը մեզ եւ բոլորիս համար կլինի վերջնական։

Եթե հանկարծ ՍԴ-ն որոշի, որ օրենքում առկա են հակասահմանադրական դրույթներ։

Այդ դեպքում, կարծում եմ, 20-30 տարի հետո ժողովուրդը մեզ կօրհնի, որ առաջարկություն ենք արել, որը չի ընդունվել, եւ պատասխանատվությունը մեզ վրա չի ինի։

Ապրիլի 28-ին ընդդիմությունը ԱԺ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնություն է ներկայացնելու։ Չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, ՀՀ-ում այնպիսի նախադրյալներ են ստեղծվել, որ ընդդիմությունը կարող է նման նախաձեռնություն անել։

Բնական է՝ մենք պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ մարդիկ բողոքելու իրավունք ունեն, առաջարկելու իրավունք ունեն։ Այդ բողոքներին պիտի ականջալուր լինել։ Բայց ես չեմ կարծում, որ դա մեր ազգային հենքի վրա նպատակ է։ Դա ընդամենը միջադեպային սկզբունքների հետ կապված խնդիր է։ Եւ ժողովուրդը ոտքի չի կանգնի, քանի որ նման ցանկացած սկզբունք կարող է լինել նեղ կուսակցական մոտեցումներ։ Հայ ժողովուրդը դրա համար ոտքի չի կանգնի։ Իսկ իշխանափոխության համար մոդելն այնպիսին է, որ ցանկացած դեպքում ընտրական համակարգով հնարավորություններ կան,  նայած թե ընդդիմության գործելակերպն ինչպիսին կլինի»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում