«Իրավունք» թերթը գրում է. «Վերջերս ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանն ինքն իրեն նման չէ, երեւի թե դա պայմանավորված է նրանով, որ վերջինս ավելի հաճախ է շփվում ԲՀԿ-ականների հետ։ Դրա վառ ապացույցներից մեկն է պատգամավորի գրած, իսկ ավելի հավանական է՝ նրա համար գրված տեքստերի ոճային փոփոխությունը։ Երեկ ԱԺ նիստերի դահլիճում Լ. Զուրաբյանը իր ելույթով փորձեց հնարավորինս «կպնողական» լինել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նկատմամբ, բայց նրա խոսքը լսելի չէր, պատճառը հավանաբար սխալ շեշտերն ու ստորակետներն էին, սակայն ինչպես ասում են՝ մարդն իր սխալների վրա է սովորում, եւ ամեն ինչ դեռ առջեւում է։ Ինչեւէ, թե ինչով է պայմանավորված հռետորական ոճի հանկարծակի առկայությունը, եւ ինչ մասնագիտական գրքեր է կարդում պարոն Զուրաբյանը՝ տվյալ ոճի զարգացման համար, ճշտեցինք հենց իրենից. «Նման ոճը պայմանավորված է հռետորաբանությանս զարգացմամբ։ Ես համարում եմ, որ այդ բոլոր գրքերը վնաս են տալիս»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում