Լա Մանշի տակ գտնվող թունելով գնացքների երթեւեկությունը դադարեցվել է մարտի 27-ի երեկոյան բռնկված հրդեհի պատճառով։
Երկաթգծերում բռնկումը կայծակի հարվածի հետեւանքով է եղել։ Հրդեհից ոչ ոք չի տուժել, միջադեպի պահին թունելում գնացք չի եղել, հաղորդում է SkyNews-ը։
Սակայն հրդեհի պատճառով չորս գնացքներ՝ երկուսը Լոնդոնից, մեկը Փարիզից եւ մեկը Բրյուսելից, ստիպված են լինելու վերադառնալ մեկնարկի կայարաններ։ Լա Մանշի տակ գտնվող թունելով երթեւեկության վերականգնման ժամկետները հայտնի չեն։




























