«Սոյուզ ՏՄԱ-12Մ» տիեզերանավը ՄՏԿ-ին միակցվելուց մոտ երկու ժամ անց բացել է ելքային դիտահորերը, հայտնել են թռիչքների կառավարման կենտրոնից, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Սոյուզ ՏՄԱ-12Մ»-ով ՄՏԿ է մեկնել 39/40-րդ հերթական արշավախումբը, որի կազմում են ռուսական տիեզերագնացներ Ալեքսանդր Սկվորցովը եւ Օլեգ Արտեմիեւը, ինչպես նաեւ ՆԱՍԱ-ի աստղագնաց Սթիվեն Սվոնսոնը։ 

ՄՏԿ-ում նրանց դիմավորել են ռուսաստանցի Միխայիլ Տյուրինը, ամերիկացի Ռիկ  Մաստրակիոն եւ ճապոնացի Կոիտի Վակատան։