Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 28-ին, ժամը 06.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Մելիք գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջհամայնքային Հ-8 ավտոճանապարհին` Զոդ թաղամասի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 34 DU 839 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրական սյանը, ինչից վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել վարորդին ավտոմեքենայից, ով տեղափոխվել է Արարատի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: