Ուկրաինայում ապրող վոլինյան չեխերը կրկին օգնության խնդրանքով կդիմեն Չեխիայի կառավարությանը: Այս մասին հայտնել է Ժիտոմիրշչինայում վոլինյան չեխերի միության նախագահ Էմմա Սնիդեւիչը:
Օրերս Չեխիայի իշխանությունները մերժել են Ուկրաինայում ապրող էթնիկ չեխերին հատուկ պայմաններով պատմական հայրենիք տեղափոխելու խնդրանքը, համարելով որ Ուկրաինայում չեխերին հատուկ վտանգ չի սպառնում:
Էմմա Սնիդեւիչը հայտնել է, որ իրենց միությունը դիմել է վոլինյան չեխերի այլ ուկրաինական միավորումների՝ խնդրելով աջակցել իրենց եւ Չեխիայի կառավարությանն ուղղված նոր դիմումը կստորագրեն արդեն մի քանի կազմակերպություններ, հաղորդում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով «Պրահայի ռադիոն»:
Իր հերթին, Չեխիայի ԱԳ նախարար Լուբոմիր Զաորալեկը հայտնել է, որ Ժիտոմիրի մարզ այցելած Չեխիայի ներկայացուցիչները եկել են եզրակացության, որ վոլինյան չեխերի հայրենիք վերադառնալու ձգտումը բացատրվում է հիմնականում սոցիալ-տնտեսական բնույթի պատճառներով:




























