Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 28-ին, ժամը 04.51-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Խանջյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել դաշտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ինֆինիտի» մակնիշի 34 VS 359 համարանիշի ավտմեքենան:
***
Մարտի 27-ին, ժամը 19.22-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ - Նորակերտ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «ԳԱԶ 52» մակնիշի 17 ԼՏ 876 համարանիշի ավտոմեքենան:




























