Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 27-ին, ժամը 22.26-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի զորամասերից մեկի տարածքում այրվում են փայտ եւ ապակեբամբակ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են զորամասի պահեստներից մեկի (35մ×70մ) տանիքի եւ պատի փայտյա կառուցատարրերը եւ ապակեբամբակ` մոտ 30 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.28-ին, մարվել` 23.45-ին:




























