Եվրամիության երկրներից ամենացածր ժամավճարը Բուլղարիայում է, ցույց են տալիս Eurostat-ի վիճակագրագետների տվյալները:
2013թ. Բուլղարիայում նվազագույն ժամավճարը եղել է 3,7 եվրոն, որը ներառում է նաեւ գործատուի վճարած սոցիալական եւ բժշկական ծախսերը: Մի փոքր ավելի լավ է Ռումինիայի ցուցանիշը՝ 4,6 եվրո, Լիտվայինը՝ 6,2 եւ Լատվիայինը՝ 6,3 եվրո:
Ամենաբարձր ժամավճարը Բելգիայում է, Դանիայում, Շվեդիայում, Լյուքսեմբուրգում եւ Ֆրանսիայում՝ 34-40 եվրո, միջին ժամավճարը ԵՄ-ում կազմում է 23,7 եվրո, եվրոպական գոտում՝ 28,4 եվրո:
Ուսումնասիրությունում ներառված չեն գյուղատնտեսական եւ պետական մարմինների աշխատավարձերը:
Մեկ այլ ուսումնասիրության տվյալով՝ ամենաբարձր ժամավճարը արդյունաբերության, սպասարկումների եւ շինարարության ոլորտում է:



























