Տավուշի մարզի Մովսես Գյուղում, մարտի 27-ի սարսափելի դեպք է տեղի ունեցել. «Կիլի թալա» կոչվող հանդամասում տղամարդու դիակ է հայտնաբերվել, որը կիսայրված վիճակում է եղել:
Ավելի ուշ պարզվել է դիակի ինքնությունը. նա նույն գյուղի 56-ամյա բնակիչ Ա. Բադալյանն է: Թե ինչպես է տղամարդը հայտնվել նման վիճակում, դեռ պարզվում է:
Ոստիկանությունից եւս պատճառների մասին չի նշվում: NEWS.am-ի հետ զրույցում միայն հաստատել են դիակի հայտնաբերման փաստը: Հայտնել են, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




























