Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում Թուրքիայում Facebook սոցիալական ցանցը եւս արգելափակելու համար:

Թուրքական Star Tv հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարությունը հայտնել է, թե Facebook-ի հետ կապված բազմաթիվ բողոքներ կան եւ նախապատրաստություն են տեսնում Facebook-ը Թուրքիայում արգելափակելու համար:

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայում արգելափակվել էր Twitter միկրոբլոգը, իսկ մարտի 27-ի երեկոյան՝ Youtube վիդեոհոսթինգը:

Թուրքական իշխանությունները սոցկայքերը արգելափակում են՝ իրենց կաշառակերության վերաբերյալ գաղտնալսումները սոցցանցերում հայտնվելը կանխելու համար: