Մարտի 28-ին կկայանա Ուկրաինայի հայերի միության եռամսյակային կոնֆերանսը:

Միջոցառմանը ծրագրվում է քննարկել Ոկրաինայում տիրող քաղաքական իրավիճակը, Ուկրաինայի հայերի միության դիրքորոշումը, 2014-ի ІІ կիսամյակի ընթացքում Ուկրաինայի հայերի միության գործունեությանը պլանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կազմակերպոթյունների վերաբերյալ հարցեր, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Նշվում է, որ Ուկրաինայի հայերի միությունը արդեն բազմիցս արտահայտվել է այդ երկրում քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, որտեղ հստակորեն կողմ է արտահայտվել տարածքային ամբողջականությանն ու ուկրաինական ներկայիս սահմանների անկործանելիությանը:

Նշենք, որ Ուկրաինայի հայերի միությունը միակ համաուկրաինական կազմակերպությունն է որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները:

Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայի առաջին ՀԿ-ն է, որը ԵՄ թափանցիկության ռեեստրում է գրանցվել: