Արարատի մարզի Մելիք գյուղի սկզբնամասում, այսօր՝ մարտի 28-ին, ժամը 06.55-ի սահմաններում տեղի ունեցած վթարից վիրավորված վարորդը մահացել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ միջհամայնքային Հ-8 ավտոճանապարհին` Զոդ թաղամասի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 34 DU 839 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրական սյանը, ինչից վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել վարորդին ավտոմեքենայից, ով տեղափոխվել է Արարատի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Քիչ առաջ վարորդը գիտակցության չգալով մահացել է:



























