Ռուսաստանի Օմսկի մարզում Ռոսպոտրեբնադզորը ժամանակավորապես կասեցրել է «Պանիրներ» Առեւտրի տուն» ԲԲԸ գործունեությունը: Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ստուգման ընթացքում մասնագետները սանիտարական օրենսդրության կոպիտ խախտումներ են արձանագրել:

Ինչպես հաղորդվում է, Ռոսպոտրեբնադզորը հետաքրքրվել է լուսանկարներով ու տեսագրություններով, որտեղ երեւում է, թե ինչպես են չորս տղամարդիկ զվարճանում՝ կաթնային լոգանք ընունելով:

Լուսանկարներում երեւում է, որ արտադրությունում պայմանները իդեալականից բավականին հեռու են: