ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը Մոնտանա նահանգի Մալմսթրոմ հրթիռային կայանի  9 սպաների ծառայությունից հեռացրել է քննությունների ժամանակ արտագրության համար Միջազգային քննության արդյունքները ցույց են տվել, որ պաշտոնանկ արված սպաները պատշաճ չեն վերահսկել թեստային առաջադրանքները, որի հետեւանքով էլ շատ զինծառայողներ կարողացել են արտագրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նշվում է, որ քննություններին արտագրության զանգվածային դեպքերը բացահայտվել էին ամերիկյան ավիակայաններում թմրանյութեր օգտագործելու եւ տարածելու դեպքերի քննության ընթացքում:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը հայտնել է, որ խախտում կատարել են  կայանի հարյուրավոր զինվորներ, որոնցից շատերին սպասվում են տարբեր տեսակի կարգապահական տույժեր: