Երեւանի Շերամի փողոցի թիվ 113/3 շենքի դիմաց, մարտի 27-ին, ժամը 02.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: