ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր՝ մարտի 28-ին, իր հերթական նիստը կհրավիրի՝ Ուկրաինայի հարցով: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Մարտի 28-ին նախատեսված է ՄԱԿ-ի ԱԽ նիստը, որը նվիրված կլինի Ուկրաինայի խնդրին, մասնավորապես, Ղրիմի Ինքնավար Հանրապետության շուրջ ստեղված իրավիճակին»,-ասավծ է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, մարտի 15-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն չէր ընդունել Ուկրանայի վերաբերյալ բանաձեւը, քանի որ Ռուսաստանի պատվիրակությունը վետո էր կիրառել:
Հիշեցնենք, որ մարտի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, որով աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքները:




























