Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 55 հասցեի դիմաց, մարտի 27-ին, ժամը 17.30-ին, իրար են բախվել «Պեժո», «ԻԺ-2715» եւ «Կիա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԻԺ-2715»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: