Արտաշատ-Երեւան գյուղամիջյան ճանապարհի 13-րդ կմ-ին` Մխչյան գյուղի հատվածում, մարտի 27-ին, ժամը 13.30-ի սահմաններում, , «ՖԱՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2106», այնուհետեւ` «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՖԱՎ»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























