Ակունք գյուղից Կոտայք գյուղ տանող ճանապարհի երթեւեկելի մասից, մարտի 27-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ու բախվել կամրջի հենապատին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























