Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, մարտի 27-ին, ժամը 20.35-ին, օդանավակայանից բերման են ենթարկել 51-ամյա Բենիամին Ի.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. նոյեմբերի 14-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: