Ուկրաինայում մարտի լույս 28-ի գիշերը Գերագույն ռադայի շուրջ զարգացող դեպքերի առթիվ շտապ խորհրդակցություն է անցկացվել, քննարկվել է «Աջ սեկտոր» շարժումն արգելելու հնարավորությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Բատկիվշչինայի» իր աղբյուրը:
Աղբյուրի տվյալով՝ հանդիպմանը մասնավորապես մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության պետ Անդրեյ Պարուբին եւ «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը: ՆԳ նախարար Արսեն Ավակովն առաջարկել է արգելել «Աջ հատվածը»:
«Տյագնիբոկը հստակ դիրքորոշում չի հայտնել, Պարուբին համաձայնել է Ավակովի հետ՝ ասելով, որ որոշումը թույլ կտա դադարեցնել հենց ներկաներին արմատական համարելը», - պատմել է «Բատկիվշչինայի» ներկայացուցիչը:
Աղբյուրի տվյալով՝ վերջնական որոշում չի կայացվել: Առաջարկվել է քննարկումը մարտի 28-ին շարունակել առավել լայն շրջանակով:




























