Ադրբեջանում են մտահոգ են երիտասարդների հայրենասիրական ոգու անկմամբ:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, վերջերս դպրոցականների հետ հանդիպելուց հետո նման մտահոգություն է արտահայտել փոխվարչապետ, փախստականների ու հարկադիր վերաբնակեցվածների հարցերով պետական կոմիտեի ղեկավար Ալի Հասանովը: Որպես օրինակ նա նշել է, որ անվտանգության գոտու բոլոր շրջանների նախկին ադրբեջանաբնակներից միայն երեսուն մարդ է ընդունվել ռազմական լիցեյ ու ռազմական ակադեմիա, բանակում ծառայում է ընդամենը 422 մարդ:
«Ներկայումս մեր բանակ են զորակոչվում նրանք, ովքեր չեն կարողացել պատճառներ գտնել դրանից խուսափելու համար, կամ չի բավարարել գումարը, կամ էլ հարազատների մեջ բարձրաստիճան մեկը չի եղել՝ օգնելու այդ հարցում: Մեր երիտասարդները ծառայում են իրենց երկրում, որտեղ Ա կետից Բ կետն ընկած հեռավորությունը առավելագույնը 500 կմ է: Այնպես որ թե ծնողների այցելության, թե զավակների՝ տուն արձակուրդ գնալու հարցում մեծ խնդիրներ չկան: Չէ՞ որ սա Խորհրդային միության անծայրածիր տարածքը չէ: Պաշտոնյաների, օլիգարխների, պատգամավորների երեխաներն առհասարակ չեն ծառայում կամ պարզապես բանակում հաշվառվում են, որպեսզի մեկ տարի անց ռազմական գրքույկ ստանան ու ոստիկանությունում, դատախազությունում կամ ԱԻՆ-ում ծառայության անցնեն»,-նշում է աղբյուրը:
Միեւնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ եթե հետազոտություն անցկացնել կամ պարզապես հարցնել հենց նույն Ալի Հասանովին՝ արդյոք նա որդիներ ու թոռներ ունի, արդյոք նրանք ծառայե՞լ են, եթե այո ապա հենց որտեղ, գոնե մեկ գիշեր եղե՞լ են առաջին գծում, եթե ոչ խրամատներում, ապա գոնե զորամասում մեկ գիշեր անցկացրե՞լ են:




























