Ոստիկանության Շենգավիթի բաժնում, մարտի 23-ին հաղորդում էր ստացվել, որ 23-ամյա Անդրանիկ Կ.-ից գողացել են բաճկոնն ու բջջային հեռախոսը:
Տուժողը ոստիկաններին հայտնել էր, որ նույն օրը, ժամը 14.00-ին, իր ծանոթ Արթուրի հետ ավտոմեքենայով գնացել են Ներքին Չարբախ, որտեղ Արթուրը խաբեությամբ իրեն իջեցրել է մեքենայից ու հեռացել` իր հետ տանելով իր բաճկոնն ու բջջային հեռախոսը:
Ոստիկանության Շենգավիթի եւ Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուրը 25-ամյա Արտակ Զ.-ն է, որը, գողոնով հանդերձ, ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:




























