Հայասստանում, մարտի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը, յուրացման 1 եւ խարդախության 9 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 2 դեպք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 6 ավտովթար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























