Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակը պահանջում է Քեսաբից հեռացներ ահաբեկչական խունտան:
Նրնց տարծած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Անցնող օրերին, Թուրքիային սահմանակից Սիրիայի հայկական Քեսաբ ավանի դեմ սանձազերծված հարձակումը, այսպես կոչված, ընդդիմադիր ջիհադական ուժերի կողմից, որոնք ուղղակիորեն հովանավորվում եւ օժանդակվում են Թուրքիայի կողմից, դատապարտումի եւ ընդվզումի մեծ ալիք է բարձրացրել հայ աշխարհում` Հայաստանից մինչեւ Սփյուռքի տարբեր գաղութներ:
Ֆրանսայի Հայ Դատի Գրասենյակը, Ֆրանսայի Հայ Դատի Հանձնախումբը, ՀՅԴ-ն եւ Նոր Սերունդը իրենց հերթին անմիջապես դիմեցին տարբեր նախաձեռնությունների: Անկախաբար ֆրանսիական մամուլին, քաղաքական կուսակցություններին, հասարակական, ակադեմիական շրջանակներին եւ հանրային կարծիքին ուղղված հաղորդագրություններին, գրավոր պահանջ ներկայացվեց Ազգային Ժողովի եւ Ծերակույտի յուրաքանչյուր անդամի` պահանջելով միջազգային ճնշում բանեցնել, որպեսզի անհապաղ դադարեցվի հակահայ այս քանդիչ ու արյունալի հարձակումը, ինչպես նաեւ Քեսաբից հեռացվի ահաբեկչական այս խունտան:
Այս առթով նաեւ, մարտի 31-ին, երեկոյան ժամը 18:30-ին տեղի կունենա բողոքի ժողովրդական հավաք` թուրքական դեսպանատան առջեւ, ՀՅԴ Նոր Սերնդի կազմակերպմամբ»:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Սիրիայի ընդդիմության «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջոկատները հարձակվել էին հայ ալավիներով բնակեցված Լաթակիայի վրա: Ահաբեկչական խոշոր երկու խմբավորումները Սիրիայի վրա էին հարձակվել Թուրքիայի կողմից:
Նշենք, որ իսլամական ահաբեկիչների դեմ գործողություն իրականացնող Սիրիայի ռազմական ուղղաթիռը Քեսաբում խփվել էր թուրք կործանիչների կողմից:




























