Ոստիկանության Էրեբունու բաժնում, մարտի 27-ին, ժամը 21.25-ին, հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Նուբարաշենից Մասիս քաղաք տանող ճանապարհին` կամրջի տակ, զենք-զինամթերք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կարճեցված փողով եւ խզակոթով որսորդական մեկփողանի հրացան, «ՌԳԴ-5» տիպի 3 պայթուցիչ, սվին դանակ եւ ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 539 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: