Ադրբեջանցի օլիգարխը կրկին ֆրանսիական լրատվամիջոցների գլխավոր հերոս է դարձել:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, տրանսպորտի նախարարի բիզնես- գործընկերը՝ «Բակի» ֆուտբոլային ակումբի ու Baghlan Groupընկերության խմբի սեփականատեր Հաֆիզ Մամեդովը՝ «Հաֆկա» մականունով, հայտնի է որպես ինքնակոչ «Կայսր Բոնապարտ», երբ ձեռք է բերել ֆրանսիական «Լանս» էլիտար ֆուտբոլային ակումբը: Նա կրկին նոր սկանդալի կենտրոնում է:

Ադրբեջանցի օլիգարխի մասին ֆրանսիացի լրագրողները հիշել են, երբ նա վերջերս Ֆրանսիա էր մենել: Նա որոշել էր ներկա գտնվել իր ակումբի խաղին: Խաղի տոմսերի չվաճառվելու պատճառով ակումբի տնօրենը սեփական նախաձեռնությամբ 1200-1300 մարդ է տեղափոխել՝ որպես երկրպագուներ: