Ազատամարտի վետերանների միությունը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն, կապված` Սիրիայի Քեսաբ համայնքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ:

Նրանց տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ազատամարտի վետերանների միությունը իր խորը զայրույթն ու ցասումն է  արտահայտել կատարվածի առնչությամբ եւ խստորեն դատապարտել Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողությունները:

Թուրքական զինուժի գործողությունների պատճառով տեղաբնակ հայությունը տարհանվել է, ավերվել եւ հրկիզվել է  նրանց բնակատեղիները:

Ցեղասպանությունից մոտ մեկ դար անց մազապուրծ եղած հայերը, որոնց մի մասը 1915թ հետո ձեւավորվել էր Սիրիայում`  կրկին բռնել է գաղթի ճանապարհը:

Ազատամարտի վետերանների միությունը իր զորակցությունն է հայտնում Սիրիայում գտնվող հայ բնակչությանը եւ  թուրքական իշխանություններից պահանջում անհապաղ դադարեցնել հայազգի բնակչության նկատմամբ անմարդկային ոտնձգությունները.

«Կոչ ենք անում հայկական սփյուռքին համախմբվել եւ բողոքի ակցիաներ կազմակերպել ի նշան թուրքական զինուժի գործողությունների.

Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին դատապարտել տեղի ունեցածը եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ խաղաղ բնակչության տարհանման, նրանց բնակատեղիների ոչնչացման  ուղղությամբ»: