Ղազախստանը լավ չի հասկանում ուկրաինական ԱԳՆ նոտան՝ կապված Ղազախստանի նախագահի՝ Ուկրաինայի վերաբերյալ իրավիճակի հայտարարության հետ: Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ժանբոլատ Ուսենովը:
«Ուկրաինական ԱԳՆ նոտան մենք լավ չենք ըմբռնել: Ամենայն հավանականությամբ, դրա ի հայտ գալը ավելի շատ հուզական բնույթ էր կրում, այլ ոչ առողջ բանականությամբ»,-ասել է Ուսենովը՝ Աստանայում կատարված ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ մարտի 27-ին ղազախստանյան կողմին Կիեւում բողոքի նոտա է հանձնվել՝ կապված այդ երկրի նախագահի՝ ուկրաինական իրավիճակի վերաբերյալ հայտարարությունների հետ:
Մարտի 28-ին Ղազախստանում Ուկրաինայի հարցերի ժամանակավոր հավատարմատարը կհրավիրվի ԱԳՆ՝ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Ղազախստանի պաշտոնական դիրքորոշումը եւս մեկ անգամ ճշգրտելու:


























