ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա ապրիլի 3-ին Մոսկվայում: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայության պետ Դմիտրի Միրոնչիկը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Ինչպես հաղորդվում է, ծրագրվում է նիստի ժամանակ քննարկել կազմակերպության հապատասխանատվության գոտում ընթացիկ իրավիճակը, ինչպես նաեւ մի շարք, որոնք վերաբերում են ՀԱՊԿ անդամ-երկրների համագործակցության զարգացման ու համակարգման մեխանիզմներին՝ դիմակայելու ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին:
Բացի այդ, նիստի ժամանակ նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում:




























