Ուկրաինայի Գերագույն Ռադան Ալեքսանդր Մուզիչկոյի (Սաշկա Բիլի) մահվան հանգամանքները հետաքննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացրել: Որոշմանը կողմ են քվեարկել 323 ժողովրդական պատգամավորներ, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները;

«Մենք առաջարկում ենք հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել անկողմնակալ հետաքննության հարցում շահագրգիռ երեք ՀԿ-ների ներկայացուցիչների»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:

Հաղորդվում է, որ հանձնաժողովը կգլխավորի պատգամավոր Յուրի Դերեվյանկոն:

«Աջ սեկտոր» vs Ավակով. Ուկրաինայի պատգամավորները կքննարկեն ՆԳ նախարարի հրաժարականը

Արսեն Ավակովը խոստացել է գաղտնազերծել Սաշկա Բիլիի սպանության գործի բոլոր նյութերը