2013թ. վերջի դրությամբ Ռուսաստանում 82,3 հազար դոլարային միլիոնատեր է եղել, որոնցից 52,7 հազարը՝ Մոսկվայում: Նման տվյալներ են պարունակվում New World Wealth միջազգային խորհրդատվական ընկերության նոր զեկույցում:
Ուսումնասիրությունում ներառվել են անձինք, որոնց ունեցվածքը 1 մլն դոլարից ավելի է: Զեկույցի համաձայն՝ 2013թ. ամենաշատ միլիոնատերերն ԱՄՆ-ում էին՝ ավելի քան 4 մլն մարդ: Հաջորդում է Ճապոնիան՝ 1 միլիոնից ավելի մարդ: Հաջորդում են Մեծ Բրիտանիան (մոտ 815 հազար մարդ), Գերմանիան, Չինաստանը, Կանադան, Շվեյցարիան, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Սինգապուրը, որը եզրափակում է առաջին տասնյակը 225 միլիոնատերերով:
Հարուստների թվով առաջատար քաղաքներն են Լոնդոնը, Նյու Յորքը, Տոկիոն, Սինգապուրը եւ Հոնկոնգը (339,2 հազարից 164,5 հազար մարդ): Մոսկվան 26-րդն է: Առաջին երեսունը եզրափակում է Մումբայը (37,1 հազար): Ցուցակում նշված է ամերիկյան 7, գերմանական 3, չինական, ճապոնական եւ շվեյցարական երկուական քաղաք:
Մերձավոր Արեւելքի քաղաքներից 2013թ. միլիոնատերերի թվով առաջատարներն էին Ստամբուլը (35 հազար) եւ Դուբայը (26 հազար), աֆրիկյաններից՝ Յոհանեսբուրգը (մոտ 23 հազար), հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CNBC հեռուստաալիքը:


























