Գերմանիայի խորհրդարանի ղեկավար Նորբերթ Լամերթը քննադատել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունը:
Լամերթի խոսքով՝ արտահայտությունները, որոնք իրեն թույլ է տալիս Յուլյա Տիմոշենկոն հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել նրա եւ Նեստոր Շուֆրիչի միջեւ եւ հրապարակվել, «հաստատում են կասկածները, որ նա նույնքան քիչ է համապատասխանում Ուկրաինայի քաղաքական ղեկավարը լինելուն, որքան տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչը»:
Գերմանացի քաղաքական գործիչը նաեւ նշել է, որ հիմա Ուկրաինան կարիք ունի այնպիսի նախագահի, որն ունակ է միավորել երկիրը, հաղորդում է ТСН-ն՝ վկայակոչելով Spiegel Online գործակալությունը:




























