Ճապոնացի գիտնականները նոր հետազոտություն են անցկացրել՝ ուղղված սրտի աշխատանքի ուսումնասիրմանը: Փորձի մասնակիցներին առաջարկվել է այցելել շոգեբաղնիք եւ շաբաթական հինգ անգամ լոգանք ընդունել:

Պարզվել է, որ սրտի աշխատանքի վրա դրական ազդեցությունից բացի, էականորեն մեծացել են փորձի մասնակիցների ֆիզիկական հնարավորությունները: Բացի այդ, շոգեբաղնիք այցելելն ու լոգանք ընդունելը երկարացնում է կյանքը:

Շոգեբաղնիք այցելությունները հաճախ նպաստում են սրտի եւ սրտանոթային համակարգի աշխատանքի լավացմանը, որի հետեւանքով նվազում է տրոմբների առաջացման վտանգը: Շոգեբաղնիքը նպաստում է նաեւ մարդու տրամադրության բարձրացմանը:

Հետազոտողները շոգեբաղնիքի նման ազդեցությունը բացատրում են օրգանիզմի ջերմաստիճանի բարձրացմամբ: