Հայաստանի ԱԻՆ-ը կրկին նախազգուշացնում է. կիրակի՝ մարտի 30-ի ցերեկը եւ լույս երկուշաբթի գիշերը հանրապետությունում եղանակը կտրուկ կցրտի: Օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Լույս երկուշաբթի գիշերը Արարատյան դաշտում եւ դրա նախալեռներում, Տավուշի եւ Սյունիքի հովիտներում սպասվում է -3 աստիճան, հողի մակերեւույթին՝ մինչեւ -5:
Սա վտանգավոր է արդեն ծաղկած մրգատու ծառերի համար:
Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:
Քամին հյուսիս-արևմտյան 5-10մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վրկ արագությամբ:
«Հայպետհիդրոմետ»-ի տվյալով՝ Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ ամպրոպ: Սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +17+19 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +10+14,
Կոտայքում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +10+14,
Գեղարքունիքում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +10+14,
Լոռիում. գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +12+16,
Տավուշում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +16+19,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +10+14,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+18,
Արարատում. գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +15+20,
Արմավիրում. գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +15+20,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +12+17,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +20+24,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +22+27,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +18+23,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +17+20:



























