Երեւանի Չարենցի փողոցում գտնվող «Ակապելլա» ակումբում, մարտի 27-ի կեսգիշերին ծեծկռտուք է տեղի ունեցել ակումբի հաճախորդների միջեւ:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երկու երիտասարդ վիճաբանել են, որին հաջորդել է թեժ ծեծկռտուքը՝ փոխադարձ սեռական հայհոյանքներով: Ակումբի աշխատակիցներին չի հաջողվել նրանց հանդարտեցնել, մենջերը ստիպված իրավապահներին է զանգահարել, որոնց ժամանելուց հետո երիտասարդներին բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Միջադեպի փաստով կատարվում է հետաքննություն: