Սիրիական Քեսաբի դեմ հարձակումը ոչ միայն սիրացիների ու հայերի խնդիրն է: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

«Այդ քաղաքի բնակիչների գլխին կանգնել է վիզիկական ոչնչացման վտանգը եւ դա ստիպում է մեզ հետեւել իրավիճակին: Առավել եւս, որ Հայաստանում են գտնվում ավելի քան 100 հազար փախստականների Սիրիայից»,-հավելել է նա:

Շահգելդյանի խոսքով՝ ՀՀ ղեկավարությունն արդեն իր անհանգստությունն է հայտնել ստեղված իրավիճակի առթիվ: «Անհրաժեշտ է, որ միջազգային ուժային կենտրոնները դիվանագիտական եւ այլ եղանակներով փախստականներին հնարավորություն տալ վերադառնալ իրենց հարազատ վայրերը»,-ամփոփել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջան։ Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանում ապրող 600 հայ ընտանիք տեղափոխվել են Լաթաքիա։ Մարտի 24-ին ԱԺ մի խումբ պատգամավորներ մեկնել են Լաթաքիա:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am