Ռուսաստանը ՄԱԿ-ի ԳԱ-ի Ուկրաինայի հարցով բանաձեւը անարդյունավետ նախաձեռնություն է համարում: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության եւ տպագրության բաժինը:

Գերատեսչությունը նշում է, որ պետությունների դիրքորոշումների լայն տարբերությունները, ձեռնպահների եւ բացակաների մեծ թիվը միակողմանի բանաձեւը չընդունելու վառ ապացույցն էին»:

ԱԳՆ-ում հավելում են, որ ՄԱԿ-ի անդամ որոշ պետությունների վրա «աններելի ճնշում»է գործադրվել, ընդհուպ՝ քաղաքական շանտաժ եւ տնտեսական սպառնալիքներ», որպեսզի նրանք «կողմ» քվեարկեն բանաձեւին:

Ըստ ռուս դիվանագետների՝ Արեւմուտքն ամբողջ հզորությամբ գործի է դրել սառը պատերազմի ժամանակների քարոզչամեքենայի չսպառված ողջ  ներուժը, որպեսզի համաշխարհային հանրության ուշադրությունը շեղի Ուկրաինայում խոր ճգնաժամից եւ լարվածությունը սրելու պատասխանատվությունը բարդի ՌԴ-ի վրա:

ԱԳՆ-ն նաեւ կոչ է արել հարգել «Ղրիմի բնակչության ազատ կամարտահայտումը»:

Հիշեցնենք,  մարտի 27-ին ՄԱԿ-ի ԳԱ-ում տեղի էր ունեցել լիագումար նիստ, որի ընթացքում Ղրիմիում անցկացված հանրաքվեի դեմ բանաձեւ էր ընդունվել:

Հայաստանը պաշտպանել է Ռուսաստանին