Հայաստանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն բարիկադներից խուսափելու համար, մարտի 28-ին ԱԺ ճեպազրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը՝ մեկնաբանելով կառավարությանն ապրիլի 28-ին անվստահություն հայտնելու «քառյակի» նախաձեռնությունը:
Ըստ նրա՝ գործող կառավարությունը ձախողել է տարբեր բնագավառների մի շարք կենսականորեն կարեւոր հարցերում՝ կենսաթոշակային բարեփոխում եւ շատ այլ հարցեր: Միայն վարչապետի հրաժարականը բավարար չէ, պետք է հեռանա ՀՀԿ-ի ողջ կազմը: «Մեզ ձեռնտու չէ, եթե հանրապետական Տիգրան Սարգսյանի փոխարեն մեկ այլ հանրապետական գա»: Ըստ Բաբայանի՝ անհրաժեշտություն է ծագում Երեւանի գլխավոր կառավարական շենքերի մոտ հավաքել տասնյակ եւ հարյուրավոր մարդկանց: «Չնայած ամեն ինչին՝ խաղաղ իշխանափոխության հնարավորություն կա», - միաժամանակ հավելել է ԲՀԿ-ական պատգամավորը: Ի պատասխան հարցին, թե ինչ է անելու «քառյակը» ապրիլի 28-ից հետո, Վահան Բաբայանն ասել է. «Մենք գիտենք, գիտի նաեւ իշխանությունը: Եվ իմանալով՝ նա կարող է խուսափել բարիկադներից եւ բախումներից»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am



























