Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն նախկինի պես կարող է հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին, չնայած վերջերս արած ագրեսիվ արտահայտություններին: Նման տեսակետ է հայտնել գերմանական Քրիստոնեա-դեմոկրատական միության ներկայացուցիչ, Եվրապորհրդարանի պատգամավոր Էլմար Բրոքը: Միաժամանակ, նա Տիմոշենկոյի շանսերը բարձր չի գնահատում:

«Տիկին Տիմոշենկոն հիմնական թեկնածուների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը, բավականին հետ մնալով առաջին երկուսից: Դրանով ամեն բան ասված է»,-ասել է Բրոքը Mitteldeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում, հաղորդում է Deutsche Welle-ն:

Միաժամանակ, նա հավելել է, որ իրավունք չունի միջամտել Ուկրաինայի նախագահի թեկնածուների ընտրություններին:

Եվրախորհրդարանի րտաքին հարաբերությունների հանձնաժողովը գլխավորող Բրոքի խոսքով՝  այն իրավիճակում, որում գտնվում է Ուկրաինան, «արժե միավորվել, ոչ թե խրամատային պատերազմ վարել»: