Հնդկաստանի կենտրոնական Մադհյա-Պրադեշ նահանգում երկրի ռազմաօդային ուժերին պատկանող ռազմատրանսպորտային օդանավ է կործանվել:
Ավիաաղետի հետեւանքով զոհվել է 5 մարդ, հաղորդում են հնդկական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ ամերիկյան արտադրության C-130J Super Hercules օդանավը, ենթադրաբար, Ագրայից թռչում էր Ուտար-Պրադեշ նահանգի ուղղությամբ:
Այս օդանավերը Հնդկաստանն օգտագործվում էին, մասնավորապես, մարտի 8-ին կորած մալայզիական օդանավի որոնման նպատակով:




























