Եվրասիական միությունը միայն մշակութային ընտրություն չէ, դա ազգային կապիտալների միասնական քաղաքականություն է: Այս մասին այսօր «Եվրասիական ընտրություն– 2014» միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնային հավաքի Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը:
Նրա համոզմամբ՝ Եվրասիական միությունն ու ազգային կապիտալների միասնական քաղաքականությունը ուղի կհարթեն դեպի նոր ինդուստրիալիզացիա: «Եվրասիական միությունը էկոնոմիկայի միասնական տեսակ է, որը նորարարությունների համար ուղի է հարթում թույլ տալով նաեւ որոշել կյանքի որակի հարցը»,-ընդգծել է Ֆյոդորովը:



























