Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբունքային համաձայնություն է տվել Չինաստանին C-400 զենիթահրթիռային համալիրների վաճառքի վերաբերյալ:
Ներկայումս կողմերը բանակցություններ են վարում համակարգերի քանակի եւ արժեքի շուրջ, բայց նույնիսկ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու դեպքում, Չինաստանի զինված ուժերը դրանք կարող են ստանալ միայն 2016-ին, գրում է «Կոմերսանտը»:
Ավելի շուտ Չինաստանին սպառազինություն փոխանցելն անհնար է, քանի որ սկզբում պետք է կայանա Ռուսաստանի ՊՆ-ի կողմից պատվիրված C-400 համակարգերի մատակարարումները, գրում է Lenta.ru-ն:




























