Հայ-ամերիկյան կրոնական ու համայնքային առաջնորդները իրավապաշտպանների հետ միասին մարտի  28-ին հանդես կգան մամուլի ասուլիով, որպեսի կոչ անոն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճնշում գործադրել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի վրա՝ նպատակ ունենալով դադարեցնել «Ալ-Քաիդայի» հետ կապված օտարերկրյա զինյալներին աջակցելը ու կասեցնել նրանց հարձակումները հայաբնակ Քեսաբի քաղաքացիական հասարակության վրա:

Ինչպես NEWS.am-ին են հաղորդել Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի մամուլի ծառայությունից, մամուլի ասուլիսից հետո մի շարք հայկական կազմակերպություններ բողոքի ակցիա կանցկացնեն Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության մոտ: Միջոցառմանը կմասնակցի նաեւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը, ինչպես նաեւ համայնքային առաջնորդներ: