Ռուսաստանի կառավարությունը հաստատել է 2014 թ. Ղրիմին եւ Սեւաստոպոլին 13 միլիարդ ռուբլու դոտացիայի հատկացումը (360 միլիոն դոլար): Այս մասին հաղորդվում է  ՌԴ կառավարության մամուլի հաղորդագրությունում: Այդ միջոցներից 10,7 միլիարդը կստանա Ղրիմի Հանրապետությունը, 2,4 միլիարդը՝ Սեւաստոպոլը: Գումարը տրամադրվելու է դաշնային բյուջեից, որը հնարավորություն է տալիս ֆինանսավորել հավելյալ միջոցառումներ՝ մինչեւ 344 միլիարդ ռուբլու չափով, հայտնում է lenta.ru-ն: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մինչեւ 2014թ. վերջը Ղրիմի բնակիչների կենսաթոշակների համար հատկացվելու է 36 միլիարդ ռուբլի:

Ըստ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի՝ Մոսկվան պատրաստվում է կատարել Ղրիմի եւ Սեւաստոպոլի բոլոր սոցիալական պարտավորությունները: Նա հավելել է, որ հանրապետության բյուջեի դեֆիցիտը կազմում է 55 միլիարդ ռուբլի: